Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի ԲԴԽ-92-Ո-189 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անի ԿԱՐԱՔԵՀՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»:
Բարձրագույն դատական խուրհուրդն էլ հոկտեմբերի 10-ին որոշում է ընդունել, որով Անի Կարաքեհյանը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2025 թվականի ապրիլի 11-ը ներառյալ գործուղվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը: