Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում

Դավիթ Անհաղթի -Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի՛  քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես նաև, Ուլնեցու փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Նշված խաչմերուկում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել