Քենիայի Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Քենիայի իրավաբանական ոլորտի ղեկավարները պետք է առավել ուշադիր հետևեն, որպեսզի երկրի իրավաբանները պահպանեն էթիկայի չափանիշները։ Հաղորդում է «Գլոբըլ Լիգըլ Փոսթը»:
Աղբյուրը նշում է նաև, որ կարգապահ իրավաբանների բացակայության դեպքում Քենիայում օրենքի գերակայությունը վտանգի տակ կլինի, և դատական համակարգի փոփոխությունները ոչինչ չեն փոխի, եթե իրավական ոլորտի մասնագետները անիրազեկ են և կոռումպացված: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լավ փորձ ունենալ և հետևել ամենաբարձր չափորոշիչներին:
Գլխավոր դատախազը հայտնել է իր աջակցությունը պառլամենտի անդամների կայացրած այն որոշումներին, որոնք երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ են մտցնելու և օգտագործելու են ընտրական բարեփոխումների մեթոդները: