Մեքենան անկանոն վարելու, հետիոտնային անցումներով անցնող անձանց կյանքը վտանգելու համար ձերբակալել է 17-ամյա երկու բնակիչ

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու, անկանոն վարելու և հետիոտնային անցումներով անցնող անձանց կյանքը վտանգելու համար ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-ամյա երկու բնակչի:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել