Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։