«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանից։
Անվճար այցելությունը տրամադրվում է․
▫️ մինչև 12 տարեկան երեխաներին,
▫️ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
▫️ ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
▫️ հաշմանդամություն ունեցող անձանց,
▫️ ժամկետային զինծառայողներին,
▫️ աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
▫️ բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
▫️ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
▫️ թանգարանների աշխատակիցներին,
▫️ զբոսավարների միության անդամներին,
▫️ լրագրողներին։
50% զեղչը տրամադրվում է․
▫️ 12 տարեկանից բարձր դպրոցականներին,
▫️ ուսանողներին,
▫️ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
▫️ փախստականներին։
Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։
Լուսանկարը՝ թանգարանի ֆեյսբուքյան էջից։