Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ. Լևոն Ազիզյան

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ըստ կանխատեսումների առաջիկա 24 ժամվա ընթացքում «Միլթոն» փոթորիկը կհզորանա և կներխուժի կենտրոնական Ֆլորիդայի տարածք: Հինգշաբթի գիշերը ծովում ալիքների բարձրությունը կհասնի 7–9 մետրի, քամու ուժգնությունը կհասնի 40–50 մ/վրկ–ի, որի ժամանակ լուրջ ավերածություններ են տեղի ունենում, շենքեր, շինություններ և տներ են լրջորեն վնասվում, արմատախիլ են լինում ծառեր, ամբողջությամբ ոչնչանում է բուսականությունը։

Որոշ շրջաններում կանախատեսվում է, որ տեղումների քանակը կկազմի օրական 180–230 մմ կամ մեկ քառակուսի մետրի համար երկու հարյուր լիտր։ Համեմատության համար պետք է նշել, որ Երևանում գրեթե այդքան տեղումներ թափվում են տաս ամիսների ընթացքում: Մինչև ուրբաթ փոթորիկը կհեռանա Ֆլորիդայից և կպտտվի Ատլանտյան օվկիանոսում 400 կիլոմետր հեռավորության վրա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել