«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ»-ը և մարդու իրավունքների այլ կազմակերպություններ պահանջում են Կամբոջայում գտնվող դեսպանություններից բարձրակարգ դիտորդներ ուղարկել մասնակցելու հողային իրավունքների համար պայքարող 13 ակտիվիստ կանանց հայցի լսումներին, որը կայանալու է հունիսի 27-ին:
22 դեսպաններին և Հատուկ դատավարությունների համակարգման կոմիտեին ուղղված նամակում կազմակերպությունները կոչ են անում դադարեցնել դատական գործընթացը և առանց պայմանի բաց թողնել ակտիվիստներին: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ակտիվիստները պայքարում էին Բոունգ Կակ լճի մոտ գտնվող իրենց տներից սեփականազրկման և բռնի վտարումների դեմ: Տասներեք կանայք կալանավորվել էին 2012 թվականի մայիսի 22-ին խաղաղ ցույցերի ժամանակ: Մայիսի 24-ին` նրանց կալանավորումից 48 ժամ անց, տեղի է ունեցել մոտավորապես 3 ժամ տևողությամբ դատավարություն: