Արդյո՞ք դատարանը պարտավոր է ընդունել կողմերի ներկայացրած բոլոր փաստաթղթերը

Օրենքը չի տալիս դատավարության մասնակիցների ներկայացված այն փաստաթղթերի սպառիչ ցանկը, որոնք դատարանը պարտավոր է ընդունել: Այստեղ կարևոր է, թե արդյոք տվյալ փաստաթուղթը, տեղեկությունը կամ վկայի հայտարարությունը կարող է էապես ազդել գործի ելքի վրա:

Եթե դատարանը մերժում է գործի համար էական նշանակություն ունեցող վկայի դատարան հրավիրելու պաշտպանի դիմումը, ապա պաշտպանության կողմը հայտնվում է մեղադրողի կողմից համեմատ անհավասար դիրքերում իր ճշմարտացիությունը ապացուցելիս:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արձանագրել է, որ կողմերի հավասարության սկզբունքը խախտվում է, եթե դատարանի ինչ-ինչ որոշումների արդյունքնում կողմերից մեկը հայտնվում է պակաս բարենպաստ վիճակում, քան հակառակ կողմը:

Այս իմաստով կարևոր է, որ դատարանները լինեն անկախ, իսկ դատավորները` անկողմնակալ:

Դատարանների անկախությունը դատական համակարգի անկախությունն է գործադիր և օրենսդիր իշխանություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել