«Գյումրիում դեռևս 2016 թվականից սկսած լայնածավալ բարեկարգման աշխատանքները պետք է շարունակվեն, Գյումրու վրայից ընդհանրապես պետք է դուրս գա «աղետի գոտի» պիտակը, ՀՀ երկրորդ քաղաքը, կամ ինչպես գյումրեցիք են կոչում՝ մայրաքաղաքը, պետք է զարգանա, և զարգացումը կենտրոնցի տեղափոխվի Մուշ, Անի, Շերամ թաղամասերը»,- այսօր՝ հոկտեմբերի 1-ին՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մի հետաքրքիր բան․ Կառավարությունը ընդամենը 1 միլիարդ պարտք է վերցնում՝ գովելով, որ մենք շատ փող ունենք, 1 միլիարդ «պոչիկով» պարտք է վերցնում։ Եթե չկա, իհարկե պետք է վերցնես, բայց ես կուզեի հիշեցնել, որ այս տարի՝ հուլիսի 11-ին, եթե չեմ սխալվում, Կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 միլիարդ 38 միլիոն դրամ փող է ծախսել։
Մի քաղաքական ուժ, որը «պադավատապետության» դեմ էր բողոքում, մեքենաների վրա՝ «պադավատների» վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացվեն»,-հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։