Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին: 

Վարչապետը ողջունել է վերջիններիս գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահեն տնտեսության զարգացումն է ու այդ համատեքստում կարևորել կրթական ոլորտում ծրագրերի իրականացումը: 

Սեմ Սիմոնյանը նշել է, որ իրենց նպատակն է «Թումո» կենտրոնների հիմնումը ողջ Հանրապետությունում և նշել ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը: Ընդգծվել է, որ առաջիկայում ևս պատրաստ են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ փոխգործակցության, այդ թվում՝ կրթության, մշակույթի բնագավառներում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման, ինքնության պահպանման, ՀՀ տնտեսության զարգացման հետագա քայլերի և այլ հարցերի շուրջ:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել