Արդյո՞ք զինծառայողն իրավունք ունի դիմումներ և բողոքներ ներկայացնել

Յուրաքանչյուր զինծառայող իրավունք ունի անձամբ կամ իր կողմից լիազորված անձի միջոցով բողոքելու հրամանատարի կամ այլ զինծառայողների` իր նկատմամբ կատարած անօրինական գործողությունների, օրենքով սահմանված իր իրավունքների և արտոնությունների սահմանափակման համար: Բողոքը (գանգատը) տրվում է այն անձի անմիջական պետին, որի գործողությունները բողոքարկվում (գանգատարկվում) են, իսկ եթե բողոքողը չգիտի, թե ում մեղքով են խախտվել իր իրավունքները, ապա բողոքը (գանգատը) ուղարկվում է վերադաս հրամանատարությանը: Արգելվում է ներկայացնել խմբային բողոքներ:

Բողոքող (գանգատվող) զինծառայողն իրավունք ունի`
1.իր փաստարկներն անձամբ շարադրելու բողոքը ստուգողին.
2.ծանոթանալու բողոքի ստուգման նյութերին.
3.ներկայացնելու լրացուցիչ նյութեր կամ միջնորդելու հրամանատարի կամ բողոքը (գանգատը) քննարկող մարմնի կողմից այդպիսի նյութեր պահանջելու համար օրենքով սահմանված կարգով պահանջելու վնասի հատուցում:
Հրամանատարը պետք է ուշադիր վերաբերվի առաջարկություններին, դիմումներին և բողոքներին (գանգատներին): Նա անձամբ պատասխանատու է դրանք ժամանակին քննարկելու և միջոցներ ձեռնարկելու համար:
Բացի այդ, զինծառայողի առաջարկությունների, բողոքների (գանգատների) և դիմումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են`զորամասերում` անհետաձգելիորեն, բայց ստացման պահից ոչ ուշ, քան յոթ օրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել