Նյու Յորքում վիզայի խարդախության համար մեղադրվող հնդկական հյուպատոսության աշխատակցի ձերբակալումն ու կալանավորումը դիվանագիտական մեծ աղմուկ է բարձրացրել: Պատժիչ քայլեր են ձեռնակվել Նյու Դելիում պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց դեմ:
Այս մասին հայտնում է CNN.com-ը :
Գլխավոր հյուպատոսի տեղակալ Դեվյանի Խոբրագեյդը ձերբակալվել է հինգշաբթի օրը: Դատարանի պնդմամբ՝ նա ներկայացրել է կեղծ փաստաթղթեր իր տնային տնտեսուհու համար աշխատանքային վիզա ձեռք բերելու համար` վճարելով նրան նախատեսվածից ավելի քիչ գումար:
Ձերբակալումից հետո 39 տարեկան Խոբրագեյդի պաշտոնը հաշվի չառնելով՝ բանտախցում վերջինիս պահել են մյուս բանտարկյալների հետ հավասար պայմաններում, ինչպես նաև Նյու Յորքում մարմնի ամբողջական զննում են իրականացրել: ԱՄՆ մարշալների ծառայությունը նշել է, որ նման վերաբերմունքը Խոբրագեյդի դեպքում բնականոն գործընթաց է և ոչ մի քաղաքականություն չի խախտվել:
Խոբրագեյդի գործը, մասնավորապես ԱՄՆ իրավապահ մարմինների վերաբերմունքը նրա նկատմամբ, Հնդկաստանում զայրույթի առիթ է դարձել, սակայն մարդու իրավունքների պաշտպաններն իրենց մտահոգությունն են արտահայտել նաև Խոբրագեյդի` իր տնային տնտեսուհուն հաստատվածից ցածր վարձատրության համար:
Հնդկաստանի կառավարությունը բարբարոսական է համարում ԱՄՆ-ի արդարադատության համակարգի վերաբերմունքը դիվանագետի նկատմամբ: Ըստ Հնդկաստանի արտաքին գործերի մամուլի քարտուղարի` ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքը Խոբրագեյդի նկատմամբ նվաստացուցիչ ու անընդունելի է:
Ըստ ամերիկյան դատախազների` Խոբրագեյդը մեղադրվում է մի կողմից վիզայի խարդախության, մյուս կողմից՝ կեղծ հայտարարությունների մեջ: Խարդախության մեղադրանքի համար նախատեսված է առավելագույնը տասը տարվա ազատազրկման պատիժ, իսկ կեղծ հայտարարությունների համար` առավելագույնը հինգ տարի ազատազրկում:
Իրավաբան.net