Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սեպտեմբերի 26-ին որոշում է ստորագրել, որով Սաթենիկ Աթայանին նշանակվել է վարչությունների մեկի պետ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի եզրակացությունը և Ս. Աթայանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Սաթենիկ Կարենի Աթայանին 2024 թվականի սեպտեմբերի 27-ից նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1)։
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»: