Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում պատարագ կմատուցենք մեր հերոսաբար զոհված տղաների Սուրբ հիշատակի համար…
Հեռու չէ այն օրը, երբ մարած օջախները, նորից կծխան, կլուսավորվեն և կվերագտնեն իրենց իսկական տերերին…
Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին մեր անառիկ Շուշիիում հանդիսավոր շքերթ կանցկացնենք մեր վերջնական և վճռական Հաղթանակի և Ազատագրման համար…
Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք Հաստատուն Հաղթանակով…
Եվ Կհաղթենք մեր Ամենազոր Բարձյալի և մեր Հավաքական Ուժի շնորհիվ։
Ի՛ Գործ»։