ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ: Այս պահի դրությամբ նրանցից 3226-ին քաղաքացիություն է տրվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերող՝ Ծաղկաձորում ընթացող քննարկման ժամանակ այս մասին ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Նա նշել է, որ 83 անձ դիմումը հետ է վերցրել։ Նա նաև նշեց, որ վերջին թարմացված տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 359 քաղաքացի, որից 30 հազար 306-ն անչափահաս են։
«2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ` ժամանակավոր պաշտպանության դիմումների թիվը կազմում է 112 հազար 233»,- եզրափակեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը: