Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է 61 տնտեսավարողների կողմից արտադրված և ներկրված 176 անվանում ապրանքներ, որոնց տուփերի կամ փաթեթվածքների վրա մակնշված են «օրգանական» կամ «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինների կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերի առանձին կամ հարադիր բառերը։
Մի շարք դեպքերում նման բառերով մակնշումը որակվել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, քանի որ տնտեսավարող սուբյեկտները փորձել են սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել (ապակողմնորոշել), որ այդ ապրանքներն օրգանական գյուղատնտեսության վարման կանոններին համապատասխան սերտիֆիկացված օրգանական գյուղատընտեսական արտադրանքներ են:
Մանրամասները 2023 թվականի հաշվետության վերաբերյալ զեկույցում՝ https://competition.am/…/ARM_FinalApproved_Competition…