Ի՞նչ անել, եթե ձեր ուղեբեռը վնասված է կամ թալանված

Եթե Ձեր ուղեբեռը բացակայում է, ապա այդ մասին հարկավոր է տեղեկացնել օդանավակայանի «Կորած և գտնված իրերի» բաժին մինչև օդանավակայանի ժամանման սրահից հեռանալը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանից։

Եթե  ուղեբեռը ժամանել է վնասված կամ թալանված, ապա ուղևորը  պետք է դիմի «Կորած և գտնված իրերի բաժին» մինչև ուղեբեռների ստացման սրահը լքելը: Օդանավակայանի աշխատակիցները կկազմեն համապատասխան արձանագրություն, որն իր մեջ կներառի վնասված ուղեբեռի նկարագրությունը, քաշը, նկարները, ինչպես նաև ուղևորի կոնտակտային տվյալները:

Կորած և գտնված իրերի բաժնում ուղևորին կտրամադրվի վնասված ուղեբեռի արձանագրությունը և փոխադրող ավիաընկերության տվյալները՝ հետագա գործողությունների համար:

Եթե ուշացած ուղեբեռն առաքվել է վնասված  կամ  թալանված, ապա անհրաժեշտ է առաքման ծառայության աշխատակցի ներկայությամբ համապատասխան նշում կատարել առաքման արձանագրության մեջ և կապ հաստատել «Կորած և գտնված իրերի» բաժնի հետ՝ վնասված ուղեբեռի արձանագրություն կազմելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել