Խոր ցավով տեղեկացա Պոլիտեխնիկի երախտավոր, նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան մասին: Այս մասին գրառում է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Յուրի Սարգսյանը մեծ ավանդ է ներդրել և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախ Հայաստանում գիտական միտքն ու ճարտարագիտական կրթությունը զարգացնելու գործում: Նրա վաստակը գնահատել են ոչ միայն Խորհրդային Միությունն ու Հայաստանի Հանրապետությունը։ Գիտական ակնառու ձեռքբերումների շնորհիվ Յուրի Սարգսյանը դասախոսել է նաև ԱՄՆ-ի Սթենֆորդի և Իլինոյսի համալսարաններում։
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Յուրի Սարգսյանի հարազատներին, մտերիմներին։ Պոլիտեխնիկը կհիշի իր երախտավորի անունն ու վաստակը»,-նշել է նա։