ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի որոշման մեջ։
Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել է սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բնագավառում գործող «Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն» N 1.2 ստուգաթերթը։
Միաժամանակ հավելվածը լրացվել է նոր՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն» N 1.25 ստուգաթերթով։
Փոփոխված և նոր հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում ։
