«Իսկ ո՞վ ա իմանում՝ երկրո՞ւմ ա, թե՞ երկրում չի»․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

«Մարտի 1»-ի գործով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն այսօրվա դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս դատավարության շրջանակներում վաղեմության ժամկետներ չկան։

Նրա պնդմամբ՝ այն ժամանակ էլ մեղադրող կողմը կարող էր մինչև դատավորի խորհրդակցական սենյակ գնալը, առանց քննիչների որոշում կայացներ և հոդվածը փոխեր։

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի գործի վերսկսման, արդյունքների մասով, պատասխանեց․ «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ես ակնկալում եմ, որ էս դատավորն արդար դատական ակտ կկայացնի»

Վաղեմության ժամկետներն անցնելու վերաբերյալ նա նշեց՝ այդ հարցն ուղղել է Սահմանադրական դատարանի դատավորներից մեկին, վերջինս պատասխանել է՝ թող ուշադիր կարդան որոշումը, կտեսնեն՝ ի հայտ է եկել նոր հանգամանք, ինչի դեպքում վաղեմության ժամկետների խնդիր չի կարող առաջանալ։

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու վերաբերյալ տուժողի իրավահաջորդն ասաց․ «Սա նորություն չէ մեզ համար, տենց շարունակական էլ լինելու ա։ Իսկ ո՞վ ա իմանում՝ երկրո՞ւմ ա, թե՞ երկրում չի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել