«Բնականաբար, իրավական որոշումը փոխվելու է»․ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ

Ավելի վաղ հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը։ Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել` արտերկրում գտնվելու և նիստի մասին ծանուցում ստացած չլինելու պատճառաբանությամբ։

Դատական նիստի ավարտին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն ասաց՝ նշվել է, որ գործի քննությունն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով, որի համաձայն՝ նախնական դատալսումների ժամանակ հաջորդականությունը հստակ է ․ «Բացառություն է կազմում միայն անազատության հետ կապված խափանման միջոցների քննարկման առաջնահերթությունը։ Առաջնորդվելով այդ ընթացակարգով՝ համապատասխան փուլում մեր կողմից դատարան կներկայացվի որոշում»։

Հարցին, թե ինչ որոշում է ներկայացվելու, դատախազն ասաց՝ այս գործով արձանագրվել է՝ այն դեպքերում, երբ արարքը պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության այլ հատկանիշներ, մեղադրողն իրավասու է փոխել մեղսագրվող արարքի իրավաբանական, իրավական գնահատականը։

«Բնականաբար, իրավական որակումը փոխվելու է, համապատասխան որոշում է ներկայացվելու դատարանին և մեղադրյալներին, ու այդ մասին բոլորը կիմանան»,-ասաց Հովհաննիսյանը։

Դատախազը ասաց՝ մեղադրանքի վերաորակման մասին համապատասխան որոշում կկայացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել