Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը։ Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել` արտերկրում գտնվելու և նիստի մասին ծանուցում ստացած չլինելու պատճառաբանությամբ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանը պարտավոր է վերացնել սահմանը հատելու վերաբերյալ իր պաշտպանյալի համար սահմանած՝ սահմանը հատելու արգելքը։
Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը նշեց, որ դատարանը պարտավոր չէ դա անել։
Մանրամասները՝ տեսանյութում։