«Անցել եք զանազան զրկանքների, հալածանքների, կալանավորումների, բռնաճնշումների, վիրավորումների միջով, բայց չեք ընկճվել»

«․․․Ով Տեր, զորություն տուր Քո ծառային, պահպանիր աղախնուդ որդուն, և ինձ բարության նշան ցույց տուր։ Թող իմ և մեր ատելիները տեսնեն և ամոթահար լինեն, որ Դու՝ Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր մեզ։
Աստված, անօրենները հարձակվեցին մեզ վրա, բռնակալների ամբոխները հետապնդեցին ինձ և Քեզ իրենց առջև Աստված չհամարեցին։

Դու՝ ո՜վ Տեր, օգնեցիր ու մխիթարեցիր մեզ, առաջնորդիր ինձ Քո ճանապարհով, որ կարողանամ ընթանամ Քո ճշմարտությամբ և սիրտս ուրախանա՝ ակնածելով Քո անունից» (Սաղմոս 85:16-17, 14, 11)։

Այսպես սկսեց իր խոսքը համալիրում հրավիրված հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը։

«Իմ շա՛տ սիրելի ժողովուրդ, հավատարիմ և հարազատ մարդիկ, հայրենիք ու պատիվ ունեցող մարդիկ, մեր Սրբազան պայքարի հզոր մարդիկ,

այս ընթացքում անցել եք զանազան զրկանքների, հալածանքների, կալանավորումների, բռնաճնշումների, վիրավորումների միջով, բայց չեք ընկճվել, չեք հուսահատվել, չեք կասկածել ու տատամսել։ Ընդհակառակը՝ ավելի եք զորացել, ավելի եք լցվել կամքով, համբերությամբ, համառությամբ, որովհետև այս պայքարն ու շարժումն անձերի, կուսակցությունների, կազմակերպությունների մասին չէ, այլ Հայրենիք ու Պատիվ ունենալու և Հաղթանակի մասին է»,-նշել է նա։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել