Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավորը․ կենսագրություն

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին, հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից:

Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:

Iravaban.net-ը ներկայացնում է նաև Պետրոսյանի կենսագրությունը՝ ըստ Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքի։

Ծնվել է 1990 թվականի հունիսի 5-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

Կրթություն

2007 թվականին գերազանց առաջադիումությամբ ավարտել է Արթիկի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2014 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2017 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:

2017 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան, որպես դատախազի թեկնածու:

2024 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան, որպես դատավորի թեկնածու:

Աշխատանքային փորձ

16.05.2014-01.02.2016թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական ապահովման բաժնում՝ որպես առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև առաջատար մասնագետ:

01.02.2016-27.02.2017թթ. աշխատել է «Օլանդա» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

19.07.2018-28.04.2019թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

29.04.2019-25.10.2021թթ. աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ (պաշտոնավարելով 2 տարի Վարդենիս, 6 ամիս Սևան քաղաքներում):

26.10.2021-07.01.2024թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

08.01.2024-01.07.2024թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

01.07.2024թ. ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-201-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Այլ տեղեկություններ

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է շնորհակալագրով և դատախազության կրծքանշանով:

Ունի առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել