«Մեկնում ենք Նյու Յորք, որտեղ ես մասնակցելու եմ Ապագայի գագաթնաժողովին և ՄԱԿ-ի ԳԱ-ին»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Մեկնում ենք Նյու Յորք, որտեղ ես մասնակցելու եմ Ապագայի գագաթնաժողովին և ՄԱԿ-ի ԳԱ-ին, իսկ Աննան ՄԱԿ շրջանակներում իրականացվող և «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված միջոցառումների»,-ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-27-ը վարչապետը տիկնոջ հետ կգտնվի ԱՄՆ-ում։ Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել