Արտաքին հարաբերությունների խորհուրդը երեկ ընդունել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթն ու այն իրականացնելու գործողությունների ծրագիրը: Առաջին անգամ է, որ Եվրոպական միությունն ընդունում է միասնական ռազմավարական փաստաթուղթ այս կենսական կարևորության քաղաքակության վերաբերյալ՝ իրականացման նմանօրինակ ընդգրկուն գործողությունների ծրագրով:
«Մարդու իրավունքները ինձ համար հատուկ կարևորություն ունեցող ուղղություններից մեկն է իրենից ներկայացնում է մի արծաթե շարան, որն առկա է արտաքին հարաբերություններ բնագավառում մեր կողմից իրականացվող բոլոր գործողություններում: Այս ընդգրկուն փաթեթի ընդունմամբ` մենք ցանկանում ենք բարձրացնել ԵՄ-ի մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությունը: Փաստաթուղթն ու Գործողությունների ծրագիրը իրականացնելու նպատակով նաև առաջարկել եմ նշանակել մարդու իրավունքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ և ակնկալում եմ, որ շուտափույթ նշանակում»,- փաթեթի ընդունումից հետո ասաց Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:
Փաստաթուղթը սահմանում է սկզբունքներ, նպատակներ և առաջնահերթություններ, որոնք մշակվել են` բարելավելու ԵՄ քաղաքականության արդյունավետութունն ու հետևողականությունը և այն դարձնելու մի համահունչ քաղաքականություն առաջիկա տաս տարիների ընթացքում: Դրանք ներկայացնում են միահամուռ հիմք ԵՄ անդամ-պետությունների և ԵՄ հաստատությունների կողմից հիրավ հավաքական ջանքեր իրականացնելու համար: Ռազմավարական փաստաթուղթը նաև խարսխում է քաղաքացիական հասարակության հետ իրական համագործակցության հանձնառություն: Փաստաթուղթը նախագծված է լինել ընթեռնելի և հանրամատչելի:
Ռազմավարական փաստաթղթի հիմնական ենթակետերն են.
– Մարդու իրավունքները ԵՄ քաղաքականության ներքո
– Մարդու իրավունքների հաըմնդանրության խթանում
– Հետևողական նպատակների հանձնառում
– Մարդու իրավունքները ԵՄ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում
– Մարդու իրավունքների բնագավառում ԵՄ առաջնահերթությունների իրականացում
– Երկկողմ գործունեություն
– Գործունեություն բազմակողմ հաստատությունների ներքո
– ԵՄ միասնական գործունեություն
Ռազմավարական փաստաթղթի հիմքում ընկած է «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԵՄարտաքին քաղաքականության գործողությունների կենտրոնում` ավելի արդյունավետ մոտեցում» խորագրով համատեղ հաղորդագրությունը: Այն ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին՝ Քեթրին Էշթոնի առաջարկությամբ: Այն իր հերթին հանդիսանում է դեռևս 2010թ.-ի մարտին Կորդոբայի Գյումնիխ քաղաքում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման ժամանակ մեկնարկած երկարատև խորհրդակցությունների արդյունք:
ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագիրը բաղկացած է 36 գլխից, ներառելով 97 միջոցառում, որոնք մշակվել են ԵԱԳԾ խորհրդակցությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ` կիսելով իրականացման պատասխանատվությունը: Ոչ-պաշտոնական խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ՀԿ-ների հետ: Գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Գործողությունների ծրագրի պահանջներից մեկը այն է, որ ԵՄ-ն իր տարեկան զեկույցում պետք է ներկայացնի մարդու իրավունքերի ու ժողովրդավարության վերաբերյալ իր առաջընթացը նպատակների իրականացման հարցում: Սա հնարավորություն կընձեռի ԵՄ քաղաքականության բոլոր համախոհներին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը, գնահատել ԵՄ գործողությունների ծրագրի ազդեցությունը և նպաստել հետագա առաջնահերթությունների սահմանմանը:
Ընդհանուր տեղեկություն
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթղթի ընդունումը անկյունաքարային է ԵՄ քաղաքականության համար: Մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմայով ԵՄ-ն բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել, սակայն դրանք վերաբերել են հստակ հարցերի կամ պետությունների:
Ժամանակի ընթացքում, ԵՄ-ն մշակել է նաև մի շարք
«ուղեցույցներ» և այլ քաղաքականության ուղղություններ, բայց միասնական ռազմավարական փաստաթղթի ընդունուման նախադեպ չի գրանցվել: Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ն հավատարիմ է Լիսբոնյան համաձայնագրի իր խոստումին, համաձայն հետևյալ հանձնառությանը. «Միության գործողությունները միջազգային ասպարեզումպետք է առաջնորդվեն այն սկզբունքներով, որոնք ոգեշնչել են իր իսկ ստեղծումը զարգացումն ու ընդլայնումը ևորոնք ԵՄ-ն փորձում է սփռել ամբողջ աշխարհով մեկ. ժողովրդավարություն, օրենքի գերակայություն,համընդհանուր և անքակտելի մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ, մարդկայինարժանապատվության հարգանք, հավասարության և համերաշխության սկզբունքներ, հարգանք Միացյալ ազգերիխարտիայի և միջազգային իրավուքնի նկատմամբ»:
Ռազմավարական փաստաթղթի և գործողությունների ծրագրի իրականացմանն օժանադակելու համար ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է նշանակել Մարդու իրավուքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Սրա նպատակն է բարձրացնել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությւոնը: Շարունակելիության նկատառումներով առաջարկվել է նշանակման նախնական ժամկետը սահմանել 2 տարի:
ԵՄՀՆ-ն պետք է ունենա լայն և ճկուն լիազորություններ` հանգամանքներին հնարավորին չափով հարմարվելու կարողությամբ: Նա պետք է նաև սերտ համագործակցի ԵԱԳԾ-ի հետ` ստանալով լիարժեք օժանդակություն: