Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան: Այս մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում։

«Ինձ հենց նոր կանգնեցրին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հետախուզման հիման վրա։ Նրանք պահանջեցին իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվեցի։ Նրանք վերցրեցին իմ անձնագիրը, ես կանգնած եմ անձնագրային հսկողության դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, մեզ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցությունը։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկանում եմ «ձերբակալություն» բառը»,- գրել է Լապշինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել