Ռազմիկ Միքայելյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Ռազմիկ Վլադիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել