Անկախության տոնի առթիվ, ճանապարհաշինության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա արդյունավետ գործունեության համար, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահի հրամանագրով Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրվել «Ճանապարհ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել «Ոսմար» ՍՊԸ տնօրեն Գարիկ Հակոբյանը։