Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար:
Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է:
Սա՛ է մեր տունը, որի պահպանման, զարգացման, ուժեղացման ու շենացման համար մենք, չխնայելով ոչ մի ջանք, պետք է ամեն օր ապրենք:
Սա՛ է մեր ժառանգությունը, սա՛ է մեր հայտարարությունն աշխարհին:
Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք եւ պետք է ապրենք:
Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, եւ մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:
Կեցցե՛ հայ մարդը,
Կեցցե՛ հայ ժողովուրդը,
Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որը հավերժ է:
Աստված մեզ օգնական»: