«Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում էր նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։