Ձերբակալվել է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը։
Տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Նշենք, որ նա «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է։