ՊՆ նախկին փոխնախարարից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ։ Այս մասին հայտնում են դատական դեպարտամենտից։

«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, 2024 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով հաստատել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությունը:

Վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել