«Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա»․ Ավինյան

Քաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր»,- Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը:

1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:

2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել