Կիրականացվեն կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ․ նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» նախագիծ։

«Վերջին տարիներին նկատվել է մի շարք հիվանդությունների բռնկումներ, որոնք փոխանցվում են վայրի կենդանիներից ինչպես մարդկանց, այնպես էլ գյուղատնտեսական և ընտանի կենդանիներին, ինչը տնտեսությանը մեծ վնաս է  պատճառում:

Նոր տեսակի կենդանիների ներթափանցման պատճառով շատ ժամանակ նկատվում է կենսաբանական հավասարակշռության խախտում:

Հանրային առողջության պաշտպանության, հիվանդությունների կանխարգելման, կենսաբանական հավասարակշռության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ:

Կենդանական տեսակների թվաքանակի կարգավորման հիմքերն են՝ բնակչության համար վարակի կամ հիվանդության սպառնալիքի առաջացումը, գյուղատնտեսական և ընտանի կենդանիների հիվանդությունների կանխարգելումը, տնտեսությանը էական վնաս պատճառելու սպառնալիքի առաջացումը, կենդանական աշխարհի գոյություն ունեցող բնական հավասարակշռության խախտումը»,- ասված է հիմնավորման մեջ։

Նախագիծը սահմանում է կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը, որտեղ առանձին տեսակների համար սահմանվում է կարգավորման հիմքերը, միջոցառումների համար նախատեսվող պարտադիր պահանջները։

Նախագծի ընդունման արդյունքում կանոնակարգվում է կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հիմքերը,  պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել