Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։

Բեռնատարի վարորդ  Ս.ՈՒ.-ն չունենալով  համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19խմ տախտակ։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել