Ստուգվում է ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկատվությունը․ «Արմենպրես»

Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասաց Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել