Ամենամեծ պրոբլեմը, որը ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակումներում պանելային քննարկման է մասնակցում։ Վերջինս նաև պատասխանում է ներկաներին հարցերին, որոնցից մեկի շրջանակներում քննարկվում էին նաև անվտանգային խնդիրները։

«Ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել, ես ձեզ կասեմ այնպես, ինչպես իմ ընտանիքին եմ ասում, ամենամեծ պրոբլեմը, որը մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը, ընդ որում՝ ասվածի մեջ հեգնանք չկա, սարկազմ չկա։ Ամենամեծ պրոբլեմը, որը ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի։ Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, հերոսներով, կերպարներով ներմուծվել է մեր սոցիալհոգեբանություն։ Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստանի Հանրապետություն պետություն գոյություն չունենա»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ իրեն ամեն ինչի մեջ մեղադրել են և ինքը որևէ մեկի «բերանը չի փակում»․ «Մեղադրեք ինչի մեջ ուզում եք, փառք Աստծուն, ՀՀ-ում դրա հնարավորություններն անծայրածիր են, ոչ մեկը, ոչ մեկի բերանը չի փակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել