Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով նիստը։ Արդեն 5-րդ նիստն է՝ ամբաստանյալը իր պաշտպանական ճառն է ասում դատարանում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ընդհատեց պաշտպանական ճառն ու ասաց, որ Թովմասյանը մի քան անգամ արդեն խոսել է վկաների հարցաքննության վերաբերյալ դրվագի մասին, խնդրեց չկրկնվել։ Թովմասյանը բարկացավ, հանեց ակնոցները, գցեց սեղանին․ «Հարգելի դատարան, սե՞նց ենք շարունակելու։ Ես ավարտեմ իմ ճառը, վերջակետ դնենք։ Ի՞նչ եք ուզում ինձանից»։
-Պարոն Թովմասյան․․․
-Ի՞նչ, ի՞նչ պարոն Թովմասյան։ Թողեք ավարտեմ․․․
-Դատարանը ձեր նկատմամբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով։
-Հետո՞։
Փաստաբան Միհրան Պողոսյանը 5 րոպե ընդմիջում խնդրեց։ Դատավորը միանգամից չպատասխանեց միջնորդությանը, Թովմասյանը, դիմելով իր փաստաբանին, շարունակեց․ «Չեմ Հասկանում, ոչ մի բան չասած չի թողում ասեմ»։
Դատավորն այլևս ոչինչ չասաց, Հրայր Թովմասյանը շարունակեց իր ճառը։
Մանրամասները՝ տեսանյութում։