Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում և Հրազդանում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Վարդանանց, Տպագրիչների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել