Ո՞ր դեպքերում է զինծառայողը խրախուսվում

Խրախուսանքը զինծառայողների դաստիարակման և զինվորական կարգապահության ամրապնդման կարևոր միջոց է:
Յուրաքանչյուր հրամանատար (պետ) իրեն տրված իրավունքների սահմաններում պարտավոր է խրախուսել ենթակա զինծառայողներին` սխրագործության, խելացի նախաձեռնության, ջանասիրության ու ծառայության մեջ աչքի ընկնելու համար:

Այն դեպքում, երբ հրամանատարը (պետը) իրեն տրված իրավունքն անբավարար է համարում, կարող է միջնորդել ավագ հրամանատարին (պետին) խրախուսելու աչքի ընկած զինծառայողին:

Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության ու խիզախության, զորքերի օրինակելի ղեկավարման և Հայաստանի Հանրապետությանն ու նրա զինված ուժերին մատուցած ակնառու այլ ծառայությունների համար, մարտական պատրաստության գործում դրսևորած բարձր ցուցանիշների, մարտական տեխնիկայի և սպառազինության նոր նմուշների գերազանց յուրացման համար գնդի հրամանատարը, նրան հավասար ու բարձր հրամանատարները, առանձին գումարտակների, ինչպես նաև առանձին զորամասերի հրամանատարները, ովքեր օգտվում են գումարտակի հրամանատարի կարգապահական իրավունքից, կարող են միջնորդել ենթակա զինծառայողին ներկայացնելու պետական պարգևներով պարգևատրման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել