Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ արդիականացնելու Су-30 կործանիչները, այս մասին գրում է Hindustan Times-ը:
«Մենք դիտարկում ենք մեր Су-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը Hindustan Aeronautics Limited ընկերության հետ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ռազմաօդային ուժերի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը նշելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։
Ըստ լրատվամիջոցի՝ ինքնաթիռների արդիականացումը ներառում է ավիոնիկա, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և զենք: Ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանից հրետանային համակարգերի և այլ զիանատեսակների ձեռքբերման պայմանագրեր էր կնքել: