«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված 7 անձանցից 1-ը՝ ազատ է արձակվել։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, ս.թ. հունիսի 25-ին ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանը ներկայացել է ճանաչման, սակայն տուժողները նրան չեն ճանաչել, ուստիև նրան բաց են թողել Քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետի (ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման , եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը) համաձայն:
Միջադեպի կապակցությամբ այս պահին կա 6 ձերբակալված: Նրանք են` Դավիթ Ադումյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արմեն Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը: