Վիտեբսկի մարդու իրավունքների պաշտպան Պավել Լեվինոն Խոշտանգումների զոհերի միջազագային պաշտպանության օրը՝ հունիսի 26-ին, չի կարող ցույցեր կազմակերպել, քանի որ նրա դիմումները անպատասխան են մնացել քաղաքի գործադիր պաշտոնյաների կողմից, հայտնում է մարդու իրավունքների «Վիասնա» կենտրոնը:
Ըստ Պավել Լեվինոյի՝ ցույցերը նպատակ ունեին տեղեկացնելու Բելառուսի Վիտեբսկի շրջանի բնակիչներին խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ուղղված կոնվենցիայի կատարման մասին:
Ցույցերն արգելվեցին, քանի որ մարդու իրավուքների պաշտպանը նախատեսում էր դրանք անցկացնել այնպիսի վայրերում, որոնք գտնվում էին քաղաքի գործադիր կոմիտեի լիազորությունների սահմաններից դուրս: Մինչդեռ, զանգվածային միջոցառումներ անցկացնելու միակ վայրը գտնվում է Վիտեբսկից դուրս: