Խրախուսանքի ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել սպաների նկատմամբ

Սպաների նկատմամբ կիրառվում են խրախուսանքի հետևյալ միջոցները`
ա) նախկինում տրված կարգապահական տույժերի հանում.
բ) շնորհակալության հայտնում.
գ) պատվոգրերով, արժեքավոր (այդ թվում` անվանական) նվերներով կամ դրամով պարգևատրում.
դ) զորամասի պատվո գրքում սպաների ազգանունների գրանցում.
ե) ժամկետից շուտ հերթական զինվորական կոչման շնորհում.
զ) մինչև մայորը ներառյալ պաշտոնեական հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում. է) անվանական սառը զենքով ու հրազենով պարգևատրում:
Ռազմաուսումնական հաստատություններում, բացի կանոնադրության 32-րդ կետով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում է նաև ռազմաուսումնական հաստատությունը ոսկե մեդալով ավարտած կամ միջնակարգ ռազմաուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած ունկնդիրների և ուսանողների ազգանունները պատվո տախտակի վրա գրանցելու խրախուսանքի միջոցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել