Ո՞ր դեպքերում է առաջին ատյանի դատարանում առաջանում թափուր տեղ

Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝
1) ստեղծվում է նոր առաջին ատյանի դատարան.
2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.
3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:
Վերը նշված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի կրճատված դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել