«Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է. ես մեծ հաճույք եմ ստանում». Ալեն Սիմոնյան

«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»,-այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա վստահ է՝ եթե իրենք հնարեին, թե որը կլիներ իրենց համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավ ընդդիմություն լիներ։

Դիտարկմանը՝ կարո՞ղ է ինքն է հնարել, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք իրենց հնարեինք»։

Հարցին՝ իսկ Բագրատ Սրբազա՞նը, նա ընդգծեց․ «Վա՜յ, վա՜յ, ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է։ Չգիտեմ՝ ինչով է ավարտվելու, բայց ես մեծ հաճույք եմ ստանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել