Սեպտեմբերի 7-ի ժամը 9.34-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդից հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում մի տղամարդ կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակին: Վնասի չափը կազմում է 400 հազար դրամ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և ներկայացվել է բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: