Դատախազությունն ընդդեմ «Գռզո Պլազա» ընկերության․ գործը դատավորի վարույթում է

Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ «Գռզո Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել ընկերության հետ կնքված պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ։

Գործով 3-րդ անձ է ներգրավված Կադաստրի կոմիտեն։ Նախագահող դատավոր է նշանակվել Ռուդոլֆ Ավագյանը։

Հայցադիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվել են դատարանի գրասենյակ հունիսի 14, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել հունիսի 17-ին։

Հունիսի 26-ին Ռուդոլֆ Ավագյանը որոշել է հայցադիմումը վարույթ ընդունել։ Գործի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել